Այսօր: Երկուշաբթի, 6 Հուլիսի 2020թ.
Դսեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴՍԵՂ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.09.20 Դսեղ գյուղի անվան ծագումնաբանությունը

Հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղը գտնվում է Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում, Դեբեդ գետի աջափնյա սարավանդի վրա: Հնում կոչվել է նաև Դրսեղ:

Եղ վերջածանց ունեցող հայկական տեղանունների մի փունջ կա. Դսեղ, Առնեղ, Կնդեղ, Բնաբերղ, Մամուշեղ: Այս բարդությունների մեջ եղ նշանակում է լիքը, առատ, շատ, բազում: Այս իմաստն արտահայտող վերջածանց ունեն նաև հանճարեղ, փառահեղ, գունեղ, ձայնեղ և ուրիշ բառեր:

Դրսեղ նշանակում է լիքը, այսինքն բերրի հող, ամեն ինչով առատ վայր: Հետագայում Դրսեղը սեղմվել է ու դարձել Դսեղ:

01.06.20 ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։
Հովհաննես Թումանյան
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

07.04.20 Գարնանացան

Հարգելի հողօգտագործողներ,
Գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքով պայմանավորված Լոռու մարզպետարանի կողմից համայնքապետարանին տրամադրվել է գյուղատնտեսական մշակաբույսերի սերմեր, պարարտանյութեր ներկրող և գրանցված սերմարտադրող ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկը և կոնտակտային տվյալները։
Ցանկը ստանալու համար խնդրում ենք գրեք։

01.04.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի դսեղցիներ Այսուհետ կարող են համայնքապետարանի պաշտոնական կայքի ընձեռնված հնարավորությունների շնորհիվ չներկայանալով համայնքապետարան.• Տեղեկանալ համայնքային նորություններին և իրադարձություններին, ծանոթանալ ՏԻՄ-երի կողմից կայացված որոշումներին, թողնել մեկնաբանություններ և ներկայացնել առաջարկներ: • Առցանց եղանակով ներկայացնել գրություններ, դիմումներ, հարցումներ և բողոքներ: • Հետևել ներկայացված գրությունների, դիմումների, հարցումների, բողոքների ընդունման, գրանցման և կատարման ընթացքին: • Ստանալ գրությունների, դիմումների, հարցումների, բողոքների պատասխանները (էլ․ ստորագրությամբ)։ • Ստանալ տարատեսակ տեղեկանքներ (էլ․ ստորագրությամբ): • Մասնակցել հանրային քննարկումներին: ... Մանրամասն
25.03.20 #մնա տանը

Հարգելի դսեղցիներ,

Խնդրում ենք կատարել Հայաստանի Հանրապետության Պարետի որոշման պահանջները, մնալ տանը և դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում։

Եթե խիստ անհրաժեշտության դեպքում  դուրս եք եկել տնից, ձեր հետ պետք է ունենաք անձը հաստատող փաստաթուղթ և նկարում պատկերված տեղաշարժման թերթիկ, որը պետք է լինի լրացված և ստորագրված ձեր կողմից: Թերթիկը կարող է լինել նաև ձեռագիր։

Խնդրում ենք համայնքապետարան դիմել օնլայն՝ պաշտոնական էլեկտրոնային կայքի միջոցով http://192.168.8.2/Pages/Home/Default.aspx  հղումով, կամ գրել համայնքապետարանի ֆեյսբուքյան էջին։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Դսեղ, Հր.1

(0253)61439, (093)504392

dsegh.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴՍԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner