Այսօր: Երեքշաբթի, 25 Փետրվարի 2020թ.
Դսեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴՍԵՂ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.09.20 Դսեղ գյուղի անվան ծագումնաբանությունը

Հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղը գտնվում է Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում, Դեբեդ գետի աջափնյա սարավանդի վրա: Հնում կոչվել է նաև Դրսեղ:

Եղ վերջածանց ունեցող հայկական տեղանունների մի փունջ կա. Դսեղ, Առնեղ, Կնդեղ, Բնաբերղ, Մամուշեղ: Այս բարդությունների մեջ եղ նշանակում է լիքը, առատ, շատ, բազում: Այս իմաստն արտահայտող վերջածանց ունեն նաև հանճարեղ, փառահեղ, գունեղ, ձայնեղ և ուրիշ բառեր:

Դրսեղ նշանակում է լիքը, այսինքն բերրի հող, ամեն ինչով առատ վայր: Հետագայում Դրսեղը սեղմվել է ու դարձել Դսեղ:

19.02.20 Հովհաննես Թումանյան

Իմ կնունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամէնքի սերն` ավազան.
Սարը եղավ կնքահայրս, ցողը` մյուռոն կենսավետ,
Ու կնքողը Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

Հովհաննես Թումանյան
1921, Հոկտեմբեր

05.10.19 Ըմբշամարտի միջազգային մրցաշար

2019թ․ հոկտենբերի 05-ին և 06-ին Վրաստանի Քութայիս քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում, որտեղ մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի թիմերը, Հայաստանը ներկայացնող, մեր համագյուղացի ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ, 32կգ քաշային կարգում 4 հաղթանակից հետո եզրափակիչ փուլում պարտվելով վրացի ըմբիշին գրավել է 2-րդ տեղը։

03.07.19 Մշակույթի տուն
«Հովհաննես Թումանյանի թանգարանը» և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը համատեղ կազմակերպում են մանկապատանեկան թատերական ներկայացումներ և ուխտագնացություն Դսեղ՝ նվիրված Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին:Մասնակիցներ՝ 1. «Ռոտոնդա» թատերախումբ /Հովհ. Թումանյանի թանգարան/Ներկայացնում է՝ <<Հսկող աչքը>>2. «Իմ թատրոն Արագածավան»Ներկայացնում է՝ <<Սուտլիկ որսկանները>> /ըստ Հովհաննես Թումանյանի/3. «Իմ թատրոն Սառնաղբյուր» Ներկայացնում է՝ Հանս Քրիստիան Անդերսենի <<Թագավորի նոր զգեստը>>4. «Իմ թատրոն Գետաշեն» Ներկայացնում է՝ Կարլո Կոլլոդի <<Պինոկիոյի արկածները>> ... Մանրամասն
17.06.19 Ազատ ոճի մբշամարտի բաց առաջնություն

2019թ․ հունիսի 15-ին Ստեփանակերտում կայացած Հայր և որդիներ Մուրադյանների անվան դեռահասների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային բաց առաջնությունում Գագիկ Ղազարյանը ներկայացնելով Լոռու մարզը, 32 կգ քաշային կարգում գրավել է առաջին տեղը։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Դսեղ, Հր.1

(0253)61439, (093)504392

dsegh.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴՍԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner